Moose/Իշայծյամներ

Նյութի աղբյուրը

Տեսանյութը անգլերենից հայերեն թարգմանեց և կարդաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորող՝ Ջորջ Հովհաննիսյանը։

Իշայծյամները ապրում են ցուրտ կլիմայական գոտիներում, Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում: Նրանք եղջերուների ընտանիքի առավել խոշոր  անդամներն են։ Մեծ մկանոտ ուսերով… բարակ ոտքերով ու նեղ կճղակներով … և կարճ ու կոշտ պոչով… նրանք ավելի բարձր են, քան ձիերը: Իշայծյամները ունեն երկար զվարճալի դեմքեր և ուժեղ ճկուն վերին շրթունք: Նրանց կզակի տակ կա  ճկուն մորուքով մաշկային ծալք։ Նրանք սիրում են ուտել փոքր բույսեր, բուսականություն և ստորջրյա բույսեր: Կան էգ և արու իշայծյամներ, իսկ իրենց ձագերին հորթ են անվանում։ Իշայծյամները շատ լավ մայրեր են։ Նրանք երբեք թույլ չեն տալիս, որ իրենց ձագերը շատ հեռանան։ Քանի դեռ փոքր են, հորթերը խմում են իրեն մոր կաթը։ Կարո՞ղ եք նկատել արու և էգ իշայծյամների տարբերությունը։ Արուն ունի եղջյուրներ: Եղջյուրները հրաշալի են։ Նրանք կարծես ծառի ճյուղեր լինեն: Արու իշայծյմաները իրենց եղջյուրները աճեցնում են ամռան վերջին: Նրանք օգտագործում են դրանք այլ արուների հետ կռվելու համար: Այնուհետև եղջյուրներն ընկնում են նախքան ձմեռը և նորից աճում են հաջորդ տարի: Իշայծյամները հետաքրքրաշարժ հատկանիշներ ունեն, այդպես չէ՞։ Ի՜նչ զարմանալի կենդանի է:

Black Bears/Սև արջեր

Նյութի աղբյուրը

Նյութը անգլերենից հայերեն թարգմանեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորող՝ Լուիզա Տոնոյանը։ Տեքստը կարդաց՝ Մարիա Սայադյանը։

Մեծ ուժեղ սև արջերը հզոր կենդանիներ են: Սև արջերի մեծ մասը գեղեցիկ սև մորթի  ունի՝ բաց շագանակագույն քթով: Նրանք միջին չափի արջեր են։ Նրանք ավելի փոքր են, քան գորշ արջերը, բայց ավելի մեծ, քան պանդա արջերը: Նրանք իրենց թաթերի վրա ունեն սուր ճանկեր, որոնք հիանալի են մագլցելու համար և նրանց կարելի է գտնել Հյուսիսային Ամերիկայում, Մեքսիկայում և Կանադայում: Ձմռանը սև արջերը ձմռան քուն են մտնում։ Սա այն ժամանակն է, երբ նրանք քնում են ամբողջ ձմեռը՝ սնվելով շատ ու շատ ուտելուց իրենց մարմնում կուտակված ճարպով։ Սև արջերն ուտում են գրեթե ամեն ինչ․ սկսած հատապտուղներից ու մրգերից մինչև սաղմոն ձկներ, փոքր կենդանիներ։ Նրանց հանդիպած ամեն ինչ սնունդ են նրանց համար։ Դա նշանակում է, որ նրանք մարդկանց նման ամենակեր են: Նրանք օգտագործում են իրենց զգայուն քթերը սնունդ հոտոտելու և այլ արջերի հոտն առնելու համար: Սև արջերի մեծ մասը միայնակ է ապրում, ինչը նշանակում է, որ նրանք միայնակ կենդանիներ են: Արջի ձագերին անվանում են քոթոթներ։ Վա՜յ։ Դժվար է քայլել ձյան մեջ. Նրանց հիանալի մայրերը հոգ են տանում նրանց մասին, երբ նրանք փոքր են: Չէ՞ որ սև արջերը հիանալի մայրեր են: Ո՞րն է քո սիրելի արջը:

Air/Օդ

Նյութի աղբյուրը

Տեսաֆիլմը անգլերենից հայերեն թարգմանեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի սովորողներ

Ալեն Վարդանյան՝ 5-րդ դասարանի սովորող

Արեգա Հովհաննիսյան՝ 4-րդ դասարանի սովորող

Նանե Կյուրեղյան՝ 4-րդ դասարանի սովորող

Տեքստը կարդաց՝ Ալեն Վարդանյանը

Մեր շուրջբոլորն օդ է, նույնիսկ այն սենյակում, որտեղ մենք նստած ենք, բայց այն հնարավոր չէ տեսնել, զգալ, համտեսել կամ հոտոտել: Մենք չենք կարող տեսնել օդը, երբ այն մաքուր է, բայց մենք կարող ենք զգալ օդը, երբ այն շարժվում է, երբ քամին է փչում։ Մենք նույնիսկ կարող ենք լսել այն, երբ օդը ուժեղ է շարժվում։ Օդը կարող է ընդունել տարբեր ձևեր կախված թե ինչ տարածություն է զբաղեցնում։ Օդը ունի զանգված։ Ինչպես մենք, այնպես էլ բոլոր կենդանի էակները օդի կարիք ունեն։ Եկեք փորձ անենք։ Ծածկում ենք բույսը պլաստիկե ամանով։ Չենք մոռանում ամեն օր ջրել այն, բայց հետո նորից ծածկում ենք։ Հանում ենք ամանը երեք օր հետո։ Ի՞նչ եք տեսնում։ Երեք օր ծածկված բույսը չի կարողացել շնչել և թոռոմել է։ Պատճառներից մեկը, թե ինչու են բույսերը մեզ համար կարևոր, այն է որ նրանք մեզ տալիս են թթվածին։ Թթվածինը ամենակարևոր գազն է կենդանի օրգանիզմների ապրելու համար։Այն նաև թարմ է պահում օդը։ Թթվածնի հետ միասին, օդը պարունակում է այլ գազեր՝ ազոտը և ածխաթթու գազը։  

Իսկ դուք գիտե՞ք, որ Երկիրը մեր Արեգակնային համակարգի միակ մոլորակն է, որն իր վրա թթվածին ունի: Թթվածինը կարևոր է նաև այրման համար։  

Եկեք դա տեսնենք գործունեության միջոցով: Մոմ վառե՛ք և ծածկե՛ք այն բաժակով․ Դիտարկեք որոշ ժամանակ։ Դուք կտեսնեք, որ նույնիսկ առանց այն փչելու, բոցը որոշ ժամանակ անց մարում է, որովհետև օդի թթվածինը, որն առկա էր բաժակի մեջ, սպառվեց։ Այսպիսով մենք ասում ենք, որ այրման համար օդ է պահանջվում. Այսպիսով, եթե մենք պետք է հանգցնենք կրակը, ապա կտրում ենք դրա թթվածնի մատակարարումը։ 


Ի՞նչ է պարունակում օդը. 

Հիմա տեսնենք, թե ինչ է պարունակում օդը։ Երբևէ տեսե՞լ եք, որ գոլորշին դուրս է գալիս եռացող ջրից: Այս գոլորշին ջրի գոլորշին է: Ջրային գոլորշին շատ կարևոր է անձրևների համար։ Առանց ջրի գոլորշու մենք անձրևներ չէինք ունենա։ 


Օդը պարունակում է նաև փոշու մասնիկներ և ծխ. 


Օդը պարունակում է նաև շատ մանր կենդանի օրգանիզմներ, որոնք կոչվում են մանրէներ։ Այս մանրէները վտանգավոր են. Նրանք կարող են մեզ վարակել և հիվանդացնել։ Ծուխը, փոշին և մանրէները վնասակար են մեզ համար, և մենք պետք է փորձենք զերծ պահել օդը դրանցից: Շարժվող օդի՝ քամու օգնությամբ հնարավոր են դառնում օդապարիկի, պարաշյուտի, առագաստանավի և հողմաղացի գործունեությունները։ Շարժվող օդը կոչվում է քամի: Քամին օգնում է նաև ծաղկափոշիներ՝ ծաղիկների և մրգերի թեթև սերմեր տեղափոխել տարբեր վայրեր: Այսպես են աճում նոր բույսերը։ Երբեմն մենք կարող ենք օգտագործել նաև քամու էներգիան հողմաղացների օգնությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Մեղմ քամին կոչվում է զեփյուռ: Երբ քամին փչում է մեծ ուժով, այն դառնում է փոթորիկ։ Փոթորիկները երբեմն կարող են արմատախիլ անել ծառերը և մեծ վնաս պատճառել: Դրանք օգտակար չեն մշակաբույսերի համար: 

Մաքուր օդ 

Օդը մաքուր պահելու ամենալավ ձևը նոր ծառեր տնկելն է և աղբը չայրելը։ Պետք է վերահսկել գործարաններից դուրս եկող ծուխը։ Անհրաժեշտ է, որ տրանսպորտային միջոցների սեփականատերերը պարբերաբար անցկացնեն իրենց տրանսպորտային միջոցների արձակած արտանետումների ախտոտվածության ստուգումներ։  

Աղբը պետք է պահել ծածկված աղբամաններում։ Ամեն անգամ, երբ մենք փռշտում ենք, պետք է ծածկենք մեր բերանը թաշկինակով: Սա կկանխի մանրէների տարածումը օդում։ 

Մենք պետք է ավելին սովորենք աղտոտվածության և այն վերահսկելու մասին: Սա կօգնի մեզ փրկել մեր միջավայրը։ 

Cows/Կովեր

Նյութի աղբյուրը

Տեսաֆիլմը անգլերենից հայերեն թարգմանեց և կարդաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորող՝ Ջորջ Հովհաննիսյանը

Աշխարհում մեկ միլիարդ կով կա։ Նրանք ապրում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Կովերը Միացյալ նահանգներ են եկել Ջեյմսթաունի առաջին եկվորների հետ, և այդ ժամանակից ի վեր այնքան օգտակար են եղել, որ մինչև 1850 թվականը յուրաքանչյուր ընտանիք առնվազն մեկ կով ուներ։  

Կովերը մարդկանց նման սոցիալական էակներ են և սիրում են իրենց ժամանակը անցկացնել իրենց նմաննների՝ կովերի հետ։ Նրանք նույնիսկ որոշ կովերի ավելի շատ են սիրում, քան մյուսներին՝ հենց այնպես, ինչպես մարդիկ մոտ ընկերներ ունեն։ Կովերը հաղորդակցվում են՝ «մո՜ւու» ասելով։ Կովերը կշռում են մինչև 700 կգ և ունեն 32 ատամ։ Նրանք ապրում են մինչև 25 տարի։ Կովերը բուսակեր են։ Նրանք միայն բույսեր են ուտում։ Նրանք օրական ուտում են մոտ 14 կգ խոտ և խմում են մոտ 132 լիտր ջուր։ Նրանց ստամոքսը 4 մասից է բաղկացած, որոնք օգնում են նրան մարսել կերածը։ Կովերը կարող են աստիճաններով վերև բարձրանալ, բայց նրանց ծնկները չեն կարողանում ինչպես հարկն է ծալվել, որպեսզի նույն կերպ էլ իջնեն աստիճաններից։ Կովերը կարող են վազել ժամում 56 կմ արագությամբ, իսկ երբ նրանք խորը ցեխի մեջ են, կարող են ձիերից ավելի արագ վազել։ Կովերի բծերը նման են մարդկանց մատնահետքերին։ Չկա երկու կով, որոնք ունեն նույնանման բծեր։ 

Մենք մեր կաթի մեծ մասը ստանում ենք կովերից, և այդ կաթի մի մասն օգտագործվում է այլ կաթնամթերք պատրաստելու համար, ինչպիսիք են կարագը, պանիրը և սերուցքը: Կովերը շատ ընկերասեր են և նուրբ: Նրանք օրական ութ ժամ են ծախսում քնելու և ութ ժամ՝ ուտելու վրա: Նրանք հիանալի հոտառություն ունեն և կարող են հոտը զգալ մինչև 10 կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք կարող են լսել ավելի ցածր և ավելի բարձր ձայներ, քան մարդկային ականջները կարող են դա անել։ Կովերը հիանալի են: 

Կովերի ի՞նչն եք ամենաշատը հավանում։ Շնորհակալություն դիտելու համար։

Sea lions/Ծովային առյուծներ (Ծովառյուծներ)

Նյութի աղբյուրը     

Տեսաֆիլմը անգլերենից հայերեն թարգմանեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց պարտեզի 4-րդ դասարանի սովորող՝ Փյունիկ Առաքելը, իսկ այն կարդաց՝ Նանե Կյուրեղյանը։

Ծովային առյուծներ․ աղմկոտ թմբլիկ ծովաբնակ կաթնասուններ։ Ծովային առյուծները ծովի շներն են։ Երբ, որս չեն անում, նրանք սիրում են պառկել, թուլանալ արևի տակ և բարձր աղմկել։ Ծովային առյուծների մեծ խմբերը կոչվում են գաղութներ։ Որձ ծովային առյուծները կոչվում են ցլեր, իսկ էգերը՝ կովեր(Հայերենում նման տարբերակում չկա)։ Իսկ փոքրերը կոչվում են Ձագեր։ Ծովային առյուծները շատ նման են Փոկերին։ Դժվար է տարբերությունը գտնել։ Ծովային առյուծները փոքր արտաքին ականջներ ունեն։ Եվ նրանք ունեն մեծ ուժեղ առջևի լողաթևեր, որոնք օգտագործվում են ջրի տակ առաջ շարժվելու համար։ Նրանք գետնի վրա կարող են քայլել իրենց բոլոր չորս լողաթևերով։  

Մինչդեռ հիմարիկ փոկերը ստիպված են փոխարենը սահել իրենց փորիկների վրա։ Նրանք երկուսն էլ ունեն զգայուն բեղեր և հաստ ճարպաշերտեր։ Ճարպի հաստ շերտերը նրանց թմբլիկ տեսք են տալիս և տաք են պահում ծովի սառը ջրի մեջ։ Ծովային առյուծները սիրում են լողալ և շատ ձուկ ուտել։ Բարեբախտաբար նրանք կարող են երկար ժամանակ իրենց շունչը պահել և խորը սուզվել ու ձուկ որսալ։ Նրանք պետք է զգուշանան խոյադելֆիններից։

Foxes/Աղվեսներ

Նյութի աղբյուրը

Նյութը անգլերենից հայերեն թարգմանեց և կարդաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի 4-րդ դասարանի սովորող՝ Արեգա Հովհաննիսյանը

Goats/Այծեր

Նյութի աղբյուրը

Նյութը անգլերենից հայերեն թարգմանեց և կարդաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորող՝ Ջորջ Հովհաննիսյանը

Ducks/Բադեր

Նյութի աղբյուրը

Նյութը անգլերենից հայերեն թարգմանեցին Արարատի մարզ, գ. Արբաթի Հ. Զաքարյանի անվան միջնակարգ դպրոցի մի խումբ սովորողներ։

Տեքստը կարդաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 6֊րդ դասարանի սովորող՝ Անգելինա Մկրտումյանը։

Создайте блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы