Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Break dance

Break Dance, literally translated “breaking dance”. Born in the United States in the 1970s in the Bronx district of New York, known as one of the greatest centers of Hip-Hop culture, it has a bad reputation with large criminal gangs and dangerous street life. That’s where Graffiti started. The first sprouts of break dancing came out with the help of the king of funk style James Brown, during whose concerts the first break dancers performed, one of the first dance groups was “Electric Boogaloos”. Initially, there was only one style – “Electric Boogie”, which was the reason for the name of the group. Today there are more than a thousand established break dance groups all over the world, and more than ten thousand amateur dance groups.

Բրեյք Դանս, բառացիորեն թարգմանած «կոտրատվող պար»։ Ծնունդ է առել ԱՄՆ-ում 1970-ականներին Նյու Յորքի Բրոնքս թաղամասում, որը հայտնի է, որպես Հիփ-Հոփ մշակույթի մեծագույն կենտրոններից մեկը, նաև ունի իր վատ համբավը՝ հանցագործական մեծ միավորումներով և փողոցային վտանգավոր կյանքով հանդերձ։ Այնտեղ է սկիզբ առել նաև Գրաֆֆիտին։ Բրեյք Դանսի առաջին ծիլերը դուրս են եկել ֆանք ոճի արքա Ջեյմս Բրաունի օգնությամբ, որի համերգների ընթացքում ելույթ էին ունենում առաջին բրեյք պարողները, այդ առաջին պարային խմբերից մեկը՝ «Electric Boogaloos» խումբն էր։ Սկզբնական ժամանակաշրջանում կար միայն մեկ ոճ՝ «Electric Boogie», որով էլ հենց պայմանավորված էր վերոհիշյալ խմբի անունը։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում գոյություն ունեն հազարից ավելի կայացած բրեյք դանս խմբեր, իսկ սիրողական կերպ՝ տաս հազարից ավելի։

Создайте блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑