Black Bears/Սև արջեր

Նյութի աղբյուրը

Նյութը անգլերենից հայերեն թարգմանեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորող՝ Լուիզա Տոնոյանը։ Տեքստը կարդաց՝ Մարիա Սայադյանը։

Մեծ ուժեղ սև արջերը հզոր կենդանիներ են: Սև արջերի մեծ մասը գեղեցիկ սև մորթի  ունի՝ բաց շագանակագույն քթով: Նրանք միջին չափի արջեր են։ Նրանք ավելի փոքր են, քան գորշ արջերը, բայց ավելի մեծ, քան պանդա արջերը: Նրանք իրենց թաթերի վրա ունեն սուր ճանկեր, որոնք հիանալի են մագլցելու համար և նրանց կարելի է գտնել Հյուսիսային Ամերիկայում, Մեքսիկայում և Կանադայում: Ձմռանը սև արջերը ձմռան քուն են մտնում։ Սա այն ժամանակն է, երբ նրանք քնում են ամբողջ ձմեռը՝ սնվելով շատ ու շատ ուտելուց իրենց մարմնում կուտակված ճարպով։ Սև արջերն ուտում են գրեթե ամեն ինչ․ սկսած հատապտուղներից ու մրգերից մինչև սաղմոն ձկներ, փոքր կենդանիներ։ Նրանց հանդիպած ամեն ինչ սնունդ են նրանց համար։ Դա նշանակում է, որ նրանք մարդկանց նման ամենակեր են: Նրանք օգտագործում են իրենց զգայուն քթերը սնունդ հոտոտելու և այլ արջերի հոտն առնելու համար: Սև արջերի մեծ մասը միայնակ է ապրում, ինչը նշանակում է, որ նրանք միայնակ կենդանիներ են: Արջի ձագերին անվանում են քոթոթներ։ Վա՜յ։ Դժվար է քայլել ձյան մեջ. Նրանց հիանալի մայրերը հոգ են տանում նրանց մասին, երբ նրանք փոքր են: Չէ՞ որ սև արջերը հիանալի մայրեր են: Ո՞րն է քո սիրելի արջը:

Оставьте комментарий

Создайте блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы