Moose/Իշայծյամներ

Նյութի աղբյուրը

Տեսանյութը անգլերենից հայերեն թարգմանեց և կարդաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորող՝ Ջորջ Հովհաննիսյանը։

Իշայծյամները ապրում են ցուրտ կլիմայական գոտիներում, Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում: Նրանք եղջերուների ընտանիքի առավել խոշոր  անդամներն են։ Մեծ մկանոտ ուսերով… բարակ ոտքերով ու նեղ կճղակներով … և կարճ ու կոշտ պոչով… նրանք ավելի բարձր են, քան ձիերը: Իշայծյամները ունեն երկար զվարճալի դեմքեր և ուժեղ ճկուն վերին շրթունք: Նրանց կզակի տակ կա  ճկուն մորուքով մաշկային ծալք։ Նրանք սիրում են ուտել փոքր բույսեր, բուսականություն և ստորջրյա բույսեր: Կան էգ և արու իշայծյամներ, իսկ իրենց ձագերին հորթ են անվանում։ Իշայծյամները շատ լավ մայրեր են։ Նրանք երբեք թույլ չեն տալիս, որ իրենց ձագերը շատ հեռանան։ Քանի դեռ փոքր են, հորթերը խմում են իրեն մոր կաթը։ Կարո՞ղ եք նկատել արու և էգ իշայծյամների տարբերությունը։ Արուն ունի եղջյուրներ: Եղջյուրները հրաշալի են։ Նրանք կարծես ծառի ճյուղեր լինեն: Արու իշայծյմաները իրենց եղջյուրները աճեցնում են ամռան վերջին: Նրանք օգտագործում են դրանք այլ արուների հետ կռվելու համար: Այնուհետև եղջյուրներն ընկնում են նախքան ձմեռը և նորից աճում են հաջորդ տարի: Իշայծյամները հետաքրքրաշարժ հատկանիշներ ունեն, այդպես չէ՞։ Ի՜նչ զարմանալի կենդանի է:

Оставьте комментарий

Создайте блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы