Air/Օդ

Նյութի աղբյուրը

Տեսաֆիլմը անգլերենից հայերեն թարգմանեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի սովորողներ

Ալեն Վարդանյան՝ 5-րդ դասարանի սովորող

Արեգա Հովհաննիսյան՝ 4-րդ դասարանի սովորող

Նանե Կյուրեղյան՝ 4-րդ դասարանի սովորող

Տեքստը կարդաց՝ Ալեն Վարդանյանը

Մեր շուրջբոլորն օդ է, նույնիսկ այն սենյակում, որտեղ մենք նստած ենք, բայց այն հնարավոր չէ տեսնել, զգալ, համտեսել կամ հոտոտել: Մենք չենք կարող տեսնել օդը, երբ այն մաքուր է, բայց մենք կարող ենք զգալ օդը, երբ այն շարժվում է, երբ քամին է փչում։ Մենք նույնիսկ կարող ենք լսել այն, երբ օդը ուժեղ է շարժվում։ Օդը կարող է ընդունել տարբեր ձևեր կախված թե ինչ տարածություն է զբաղեցնում։ Օդը ունի զանգված։ Ինչպես մենք, այնպես էլ բոլոր կենդանի էակները օդի կարիք ունեն։ Եկեք փորձ անենք։ Ծածկում ենք բույսը պլաստիկե ամանով։ Չենք մոռանում ամեն օր ջրել այն, բայց հետո նորից ծածկում ենք։ Հանում ենք ամանը երեք օր հետո։ Ի՞նչ եք տեսնում։ Երեք օր ծածկված բույսը չի կարողացել շնչել և թոռոմել է։ Պատճառներից մեկը, թե ինչու են բույսերը մեզ համար կարևոր, այն է որ նրանք մեզ տալիս են թթվածին։ Թթվածինը ամենակարևոր գազն է կենդանի օրգանիզմների ապրելու համար։Այն նաև թարմ է պահում օդը։ Թթվածնի հետ միասին, օդը պարունակում է այլ գազեր՝ ազոտը և ածխաթթու գազը։  

Իսկ դուք գիտե՞ք, որ Երկիրը մեր Արեգակնային համակարգի միակ մոլորակն է, որն իր վրա թթվածին ունի: Թթվածինը կարևոր է նաև այրման համար։  

Եկեք դա տեսնենք գործունեության միջոցով: Մոմ վառե՛ք և ծածկե՛ք այն բաժակով․ Դիտարկեք որոշ ժամանակ։ Դուք կտեսնեք, որ նույնիսկ առանց այն փչելու, բոցը որոշ ժամանակ անց մարում է, որովհետև օդի թթվածինը, որն առկա էր բաժակի մեջ, սպառվեց։ Այսպիսով մենք ասում ենք, որ այրման համար օդ է պահանջվում. Այսպիսով, եթե մենք պետք է հանգցնենք կրակը, ապա կտրում ենք դրա թթվածնի մատակարարումը։ 


Ի՞նչ է պարունակում օդը. 

Հիմա տեսնենք, թե ինչ է պարունակում օդը։ Երբևէ տեսե՞լ եք, որ գոլորշին դուրս է գալիս եռացող ջրից: Այս գոլորշին ջրի գոլորշին է: Ջրային գոլորշին շատ կարևոր է անձրևների համար։ Առանց ջրի գոլորշու մենք անձրևներ չէինք ունենա։ 


Օդը պարունակում է նաև փոշու մասնիկներ և ծխ. 


Օդը պարունակում է նաև շատ մանր կենդանի օրգանիզմներ, որոնք կոչվում են մանրէներ։ Այս մանրէները վտանգավոր են. Նրանք կարող են մեզ վարակել և հիվանդացնել։ Ծուխը, փոշին և մանրէները վնասակար են մեզ համար, և մենք պետք է փորձենք զերծ պահել օդը դրանցից: Շարժվող օդի՝ քամու օգնությամբ հնարավոր են դառնում օդապարիկի, պարաշյուտի, առագաստանավի և հողմաղացի գործունեությունները։ Շարժվող օդը կոչվում է քամի: Քամին օգնում է նաև ծաղկափոշիներ՝ ծաղիկների և մրգերի թեթև սերմեր տեղափոխել տարբեր վայրեր: Այսպես են աճում նոր բույսերը։ Երբեմն մենք կարող ենք օգտագործել նաև քամու էներգիան հողմաղացների օգնությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Մեղմ քամին կոչվում է զեփյուռ: Երբ քամին փչում է մեծ ուժով, այն դառնում է փոթորիկ։ Փոթորիկները երբեմն կարող են արմատախիլ անել ծառերը և մեծ վնաս պատճառել: Դրանք օգտակար չեն մշակաբույսերի համար: 

Մաքուր օդ 

Օդը մաքուր պահելու ամենալավ ձևը նոր ծառեր տնկելն է և աղբը չայրելը։ Պետք է վերահսկել գործարաններից դուրս եկող ծուխը։ Անհրաժեշտ է, որ տրանսպորտային միջոցների սեփականատերերը պարբերաբար անցկացնեն իրենց տրանսպորտային միջոցների արձակած արտանետումների ախտոտվածության ստուգումներ։  

Աղբը պետք է պահել ծածկված աղբամաններում։ Ամեն անգամ, երբ մենք փռշտում ենք, պետք է ծածկենք մեր բերանը թաշկինակով: Սա կկանխի մանրէների տարածումը օդում։ 

Մենք պետք է ավելին սովորենք աղտոտվածության և այն վերահսկելու մասին: Սա կօգնի մեզ փրկել մեր միջավայրը։ 

Оставьте комментарий

Создайте блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы