Cows/Կովեր

Նյութի աղբյուրը

Տեսաֆիլմը անգլերենից հայերեն թարգմանեց և կարդաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորող՝ Ջորջ Հովհաննիսյանը

Աշխարհում մեկ միլիարդ կով կա։ Նրանք ապրում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Կովերը Միացյալ նահանգներ են եկել Ջեյմսթաունի առաջին եկվորների հետ, և այդ ժամանակից ի վեր այնքան օգտակար են եղել, որ մինչև 1850 թվականը յուրաքանչյուր ընտանիք առնվազն մեկ կով ուներ։  

Կովերը մարդկանց նման սոցիալական էակներ են և սիրում են իրենց ժամանակը անցկացնել իրենց նմաննների՝ կովերի հետ։ Նրանք նույնիսկ որոշ կովերի ավելի շատ են սիրում, քան մյուսներին՝ հենց այնպես, ինչպես մարդիկ մոտ ընկերներ ունեն։ Կովերը հաղորդակցվում են՝ «մո՜ւու» ասելով։ Կովերը կշռում են մինչև 700 կգ և ունեն 32 ատամ։ Նրանք ապրում են մինչև 25 տարի։ Կովերը բուսակեր են։ Նրանք միայն բույսեր են ուտում։ Նրանք օրական ուտում են մոտ 14 կգ խոտ և խմում են մոտ 132 լիտր ջուր։ Նրանց ստամոքսը 4 մասից է բաղկացած, որոնք օգնում են նրան մարսել կերածը։ Կովերը կարող են աստիճաններով վերև բարձրանալ, բայց նրանց ծնկները չեն կարողանում ինչպես հարկն է ծալվել, որպեսզի նույն կերպ էլ իջնեն աստիճաններից։ Կովերը կարող են վազել ժամում 56 կմ արագությամբ, իսկ երբ նրանք խորը ցեխի մեջ են, կարող են ձիերից ավելի արագ վազել։ Կովերի բծերը նման են մարդկանց մատնահետքերին։ Չկա երկու կով, որոնք ունեն նույնանման բծեր։ 

Մենք մեր կաթի մեծ մասը ստանում ենք կովերից, և այդ կաթի մի մասն օգտագործվում է այլ կաթնամթերք պատրաստելու համար, ինչպիսիք են կարագը, պանիրը և սերուցքը: Կովերը շատ ընկերասեր են և նուրբ: Նրանք օրական ութ ժամ են ծախսում քնելու և ութ ժամ՝ ուտելու վրա: Նրանք հիանալի հոտառություն ունեն և կարող են հոտը զգալ մինչև 10 կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք կարող են լսել ավելի ցածր և ավելի բարձր ձայներ, քան մարդկային ականջները կարող են դա անել։ Կովերը հիանալի են: 

Կովերի ի՞նչն եք ամենաշատը հավանում։ Շնորհակալություն դիտելու համար։

Оставьте комментарий

Создайте блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы