
Բաոբաբ
Բաոբաբը տարօրինակ տեսք ունեցող ծառ է, որը աճում է Աֆրիկայի, Մադագասկարի, Ավստրալիայի ցածրադիր գոտիներում։ Այն կարող է աճել շատ մեծ չափերի և կարող է ապրել 3000 տարի։ Այն տարբեր անուններով է կոչվում՝ Բոաբ, Բոաբոա, շշաձև ծառ, Տաբալդի, թարս աճող ծառ, կապիկի հաց և այլն։
- Գոյություն ունի ինը տեսակի Բաոբաբ՝ վեց Մադագասկարից, երկուսը Աֆրիկայից և մեկ տեսակ՝ Ավստրլիայից։
- Բաոբաբ ծառի ամենամեծ թշնամիներն են. երաշտը, ճահճացումը, կայծակը, փղերը և սև բորբոսը։
- Բաոբաբը տերևային և չղջիկների կողմից փոշոտվող ծառ է ,որը ծաղկում է գիշերը։
- Բաոբաբը կուտակում է մեծ ծավալի ջուր իր մեջ: Դա է պատճառը, որ փղերը և այլ կենդանիները ծամում են ծառի կեղևը չոր ժամանակներում։
- Մարդիկ օգտագործում են Բաոբաբները շատ նպատակներում, այդ թվում ծածկի, մանրաթելի, արարողությունների, սննդի, դեղորայքի, հյութերի և գարեջուրի համար։
- Կենդանիները ինչպես բաբուները և վայրի խոզերը ուտում են սերմերի պատիճներ; Ճնճղուկները կառուցում են իրենց բները հսկա ճուղերին; և բուերը, մանգաղաթևները թառում են շատ փչակների մեջ։ Ծառի բունը տրամադրում է տուն սողունների, միջատների և չղջիկների համար։
- Թարթարի մածուկը (սննդի պատրաստամն բաղադրիչ) ի սկզբանե արտադրվում էր բաոբաբի թթված սերմերի միջուկից, բայց հիմա հիմնականում ստացվում է գինու պատրաստման ընթացքի կողմնակի մնացորդից։
- Հսկա բները (ամենամեծ գրանցված պարագիծը 47 մետր է) օգտագործվում էին և օգտագործվում են որպես բանտեր, փոստային բաժանմունքեր, պանդոկներ և ուրիշ յուրահատուկ օգտագործումների համար։
- Շատ բաոբաներ գոյատևում են շատ երկար տարիներ ; Նամիբիայում վերջերս ընկած ծառը, որը հայտնի է որպես “Գրունտում” 1275 տարեկան էր։
Добавить комментарий